Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ամբողջ աշխարհով մեկ որոշ զույգերի սեռական կյանքը խիստ տուժել է. ոմանց մոտ առաջացել է հիգիենայի մոլուցք, ոմանք լիովին կորցրել են լիբիդոն, ոմանք էլ մտերմություն չեն ցանկացել՝ գիրանալու պատճառով: Մի քանի կանանց պատմություններով կիսվել է Gazeta.ru-ն:
Հերոսուհիներից մեկը պատմել է, որ համաճարակի սկզբում լիովին գոհ էր զուգընկերոջ հետ միասին ապրելուց, բայց վեց ամսից էլ չանցած ամեն ինչ այլ կերպ դարձավ: Երբ տղամարդը դուրս է եկել «կարանտինից», զուգընկերուհին վախեցել է շփվել նրա հետ:
«Զգացմունքային համբույրներ չկան: Ես փորձում էի հնարավորինս երկար հեռու մնալ նրանից ... Սկսեցի քնել մեկ այլ անկողնում, և իմ զուգընկերը վերջապես հայտնեց իր դժգոհությունը: Մենք սկսեցինք սեքսով զբաղվել, բայց ես կտրականապես հրաժարվում էի համբուրվելուց և դրան համաձայնեցի միայն դիմակով: Ես չեմ կարող ինձ հարմարավետ զգալ, չեմ կարող շփվել իմ զուգընկերոջ հետ, ինչպես նախկինում: Հուսով եմ, որ իմ հարաբերությունները չեն ավարտվի ավելի շուտ, քան համաճարակը», - ասել է նա:
Մեկ այլ կին էլ նշել է, որ անցած դեկտեմբերին հիվանդացավ COVID-19-ով: Հիվանդությունը երկար տևեց ու ծանր անցավ և արդյունքում իր հետ բերեց հետքովիդային համախտանիշ. կինը սարսափելի հոգնածություն էր զգում և հիշողության հետ խնդիրներ ունենում: Նրա խոսքով՝ ինքը նույնիսկ մոռացել էր հարևանի անունը, որի հետ ապրում էր նույն բնակարանում: Այժմ աղջիկը իրեն ավելի լավ է զգում, բայց կյանքն առաջվա նման չէ:
«Ինձ համար դժվար է նույնիսկ անկյունում գտնվող խանութ գնալ, էլ չասեմ սեքսի մասին: Ես դեկտեմբերից սեռական հարաբերություն չեմ ունեցել», - ասել է նա:
Ամուսնացած 45-ամյա մի կին խոստովանել է, որ ինքն ու իր ամուսինը համաճարակի ժամանակ տնից էին աշխատում, և այդ ընթացքում սթրեսի պատճառով չափից շատ սնունդ են ընդունել: Համաճարակի սկզբից կինը գիրացել է 12 կիլոգրամով, և այժմ չի սիրում իր մարմինը և չի ցանկա