Կորոնավիրուսը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց առողջության վրա, պնդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ա. Ի. Եվդոկիմովի անվան բժշկական-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Դմիտրի Պուշկարը (Ռուսաստան):

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ կորոնավիրուսային վարակը, մասնագետի խոսքով, վատ է անդրադառնում տղամարդու օրգանիզմի վրա, իսկ հիվանդության դեմ պատվաստանյութը որեւէ բացասական ազդեցություն չի թողնում:

Հարցին, թե երբ կարող է կորոնավիրուսով վարակված տղամարդը մտածել երեխա ունենալու մասին, Դմիտրի Պուշկարը պատասխանել է, որ հիվանդությունից հետո նպատակահարմար է սպասել 3 ամիս:

«Մեր գիտնականները մեծ ներդրում ունեցան՝ ապացուցելով, որ առաջին 3-4 ամիսների ընթացքում օրգանիզմը փոփոխությունների է ենթարկվում, սակայն հույս ունենք, որ հետագայում ամեն բան կարգավորվում է», – ասել է մասնագետը:

med.news.am