Նատրիումի օրական օգտագործումը չպետք է գերազանցի երկու գրամը, հիշեցնում է բժիշկ Նատալյա Ստուկովան:
Իր հարցազրույցում Ստուկովան բարձրացրել է աղի օգտագործման խնդիրը և նշել ամենօրյա սննդակարգում մարդու մարմնի համար համեմունքների անվնաս քանակությունը: Բժիշկը նկատել է, որ անհրաժեշտ է ձգտել սահմանափակել սննդի պատրաստման մեջ օգտագործվող աղը, քանի որ այն արդեն առկա է տարբեր պատրաստի մթերքներում, ներառյալ' կիսաֆաբրիկատներում, հացի մեջ, քաղցրավենիքում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծահասակների համար խորհուրդ է տալիս օրական 2 գրամից ոչ ավելի նատրիումի ընդունում»,- ընդգծել է բժիշկը:
Ստուկովան պարզաբանել է, որ նատրիումի այս չափաբաժնի համարժեքը 5 գրամ աղն է: Այս քանակը ներառում է նաև այն աղը, որն օրվա ընթացքում ուտում են պատրաստի սննդամթերքի կամզում: