Դերասանուհի Էլեն Ասատրյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Մի տեսակ տխուր օրեր են... Հուսանք,որ գոնե լավագույնն առջեւում է»։