Ռուս դերասանուհի Նատալյա Լապինան հայտնել է, որ սրտում ուռուցք է ախտորոշվել, եւ շտապ վիրահատություն է հարկավոր։ Դերասանուհին Ինստագրամում նշել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։ Արտիստի խոսքով՝ բժիշկները սրտի փականի ուռուցք են հայտնաբերել։
«Աորտայում՝ 6-9 միլիմետր չափով։ Շտապ բաց վիրահատություն է հարկավոր։ Առաջին անգամ ես այսքան վախենում եմ։ Եվ շատ անսպասելի էր»,- նշել է Լապինան։ Նա նաեւ հայտնել է, որ իրեն վատ չի զգում։
Նա նաեւ հայտնել է, որ չի կարելի ձգձգել վիրահատությունը «էմբոլիաների, իշեմիկ խնդիրների եւ անսպասելի մահերի» պատճառով։ «Գիտեմ, որ շատ հազվադեպ հանդիպող բան է։ Սակայն կարծես թե չարորակ չէ»,- նշել է դերասանուհին։ Նա հավելել է, որ վիրահատությունը կանցկացվի մոտակա ժամանակահատվածում։