Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, ով հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա», «Ախթամար», «Բեկորներ» սերիալներից, նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ զգեստ, նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։
«Մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն:
Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
Ամուր պահեք այն մարդկանց ովքեր ժամանակ են գտնում Ձեզ համար առանց դա խնդրելու.
Սիրեք ու փայփայեք..ու միշտ հիշեք այս ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։