Պրոդյուսեր Սերգեյ Գալոյանը «Տատու» խմբի նախկին մենակատար Ելենա Կատինային արգելել է կատարել փոփ խմբի երգացանկից տասնյակ երգեր, երբ նա հայտարարել է 2022թ․-ի գարնանը վերադարձի մսին։ Այս մասին Գալոյանը հայտնել է իր Ինստագրամյան էջի Stories բաժնում։

Արգելանքի տակ են հայտննվել այպիսի երգեր, ինչպիսիք են «Я сошла с ума» եւ «Нас не догонят», որոնք թույլ չի տրվում կատարել նաեւ այլ լեզուներով։ Գալոյանը սպառնացել է արբիտրաժային դատարան դիմել երգերի ապօրինի օգտագործման վերաբերյալ հայցով դիմել, որոնց նկատմամբ հեղինակային իրավունք ունի։

Պրոդյուսերը նաեւ գրել է, որ Կատինան հայտարարություններ է անում, որոնք արատավորում են իր համբավը եւ խոչընդոտում է իր ընթացիկ նախագծերին, մասնավորապես «200 по встречной» շոուի անցկացմանը, որը Գալոյանը ծրագրում է կազմակերպել մինչեւ 2021թ.-ի ավարտը։