Հայկոն բացառիկ երաժիշտ էր և չկրկնվող տեսակ, շատ հոգատար ընկեր էր: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես արվեստագետ ինքը իր երգի պես ԱՄԵՆԱ-ն էր: Այն բացարձակ արժեքները, որ այս տարիների ընթացքում ստեղծել է ինքը, մեր ողջ կյանքի ընթացքում մեզ ուղեկից են լինելու, որովհետև Հայկոն Երևանի ամենասիրուն գույնն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Հայկոյի ընկերը՝ Րաֆֆի Ալթունյանը:
Վերջինս նշեց, որ Հայկոյից շատ հիշողություններ ունի, քանի որ նրանք բացի գործընկերներ լինելուց նաև ընկերներ էին. «Մենք գրեթե ամեն օր միասին ենք եղել, այնքա՜ն հիշողություններ ունեմ Հայկոյից: Վերջին անգամ ես Հայկոյի հետ խոսել եմ 15 օր առաջ, երբ Կիևում էի: Զանգահարեցի իրեն, ասաց՝ որ լավ է, երևի մրսած է: Երբ եկա արդեն Երևան, զանագհարեցի նրան, բայց չպատասխանեց, գրեց, որ եղբոր հետ կապ հաստատեմ, երևի արդեն իրեն լավ չէր զգում, ի վիճակի չէր հեռախոսով խոսելու»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը: