Ազգությամբ տաջիկ բլոգեր Ռուսլան Բոբիևը բերման է ենթարկվել ֆոտոսեսիայի համար, որում օրալ սեքս է բեմադրում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ «ոստիկանություն» մակագրությամբ բաճկոնով աղջկա հետ: Միջադեպի մասին հայտնել է «360tv» Telegram-ալիքը:
Այժմ Բոբիևի Instagram-ի էջը, որտեղ հրապարակվել է միջադեպի լուսանկարը, հասանելի չէ:
Լուսանկարում բլոգերը կեցվածք է ընդունել Սուրբ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին: Ոստիկանական բաճկոն հագած աղջիկը ծնկի է եկել նրա դիմաց: «Աշխատանքային օրենսգիրքը քրեական օրենսգիրք չէ, կարելի է և խախտել», - նման մակագրություն է թողել Բոբիևը լուսանկարին կից:
Բլոգերը և նրա ծանոթը, ովքեր մասնակցել են ֆոտոսեսիային, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, նրանց դեմ գործ է հարուցվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:
Իր Instagram-ում Բոբիևը գրել է, որ «անհետանում է մի քանի օրով», քանի որ հեռախոսը խլել են իրենից, և կոչ է անում օգտատերերին չհանգստանալ:
Ավելի ուշ նա տեսաուղերձով ներողություն է խնդրել իր անպարկեշտ արարքի համար: