Շատերի համար ժամանակակից արվեստը նույնիսկ ավելի անհասկանալի է դարձել Դանիայում տեղի ունեցած պատմության պատճառով: Կոնցեպտուալիստ նկարիչ Յենս Հանինգն իր նոր աշխատանքի համար Kunsten թանգարանից ստացել է 534 հազար դանիական կրոն (մոտ 6 միլիոն ռուբլի): Տղամարդը պետք է ստեղծեր երկու օբյեկտ, որոնք ցույց կտային Ավստրիայի և Դանիայի բնակիչների տարեկան եկամուտների տարբերությունը: Ըստ գաղափարի՝ նախատեսվում էր շրջանակների մեջ տեղադրել արժեթղթեր, որոնք կծառայեին որպես իրազննական պիտույքներ:
56-ամյա տղամարդը, բնականաբար, վերցրել է գումարը, բայց երբ որոշ ժամանակ անց թանգարանի աշխատակիցները ստացել են փաթեթը և բացել այն, գտել են միայն դատարկ շրջանակներ, իսկ գումարը անհետացել է: Նրանք բացատրություն են պահանջել նկարիչից, որն ի պատասխան ասել է, թե նոր օբյեկտը կոչվում է «Վերցրու փողը և վազիր»: Այն մարմնավորում է արվեստագետների ցածր եկամուտը, որոնց աշխատանքի համար թանգարաններն առաջարկում են ընդամենը կոպեկներ, գրում է dr.dk-ը.
Թանգարանը ստիպված է եղել նկարը ցուցադրել Օլբորգում այնպիսին, ինչպիսին կա, սակայն Հանինգին հատկացված միջոցները հետ են պահանջվել նույն պահին: Այնուամենայնիվ, արտիստը հրաժարվել է որևէ բան վերադարձնել: Այժմ թագարանի ղեկավարությունը մտածում է ոստիկանություն բողոք ներկայացնել Հանինգի դեմ, քանի որ նա իրականում յուրացրել է գումարը: Բայց համացանցում տղամարդում համարում են նոր հերոս: «Իսկական լեգենդ», «Կարևորը բոլորը հասկանում են այս արվեստը», - Twitter-ում կատակել են օգտատերերը: