Երգչուհի Արմինկան գրառում է կատարել Արցախյան 44-oրյա պատերազմի տարելիցին։ Նա նշել է՝ մենք այլեւս առաջվանը չենք լինելու այս ցավից հետո։
Խունկ ու աղոթք մեր նահատակներին,Աստծո ողորմությունն ու մխիթարությունը՝ նրանց սեւասիրտ մայրերին:
Ապաքինում ու վերադարձ դեպի լիարժեք կյանք՝մեր վիրավոր հերոսներին:
Գերիներին ու նրանց ծնողներին ծով համբերություն:
Մեր վիրավոր ու քայքայված հայրենիքին՝ սիրող ու պաշտպանող ժողովուրդ ու իշխանություն…
Մենք այլեւս առաջվանը չենք լինելու էս ցավից հետո: Բայց հենց էդ ցավի դառնությունը սրտներումս՝ պիտի վերածնվենք ու կրկին բարձրանանք էս ավիրված ու մոխրացած վիճակից»,- Ինստագրամյան էջում գրել է երգչուհին։