Հանրաճանաչ TikTok սոցիալական ցանցը հայտարարել է նոր հնարավորության մասին: Այն կբացահայտի ինքնասպանության հակված օգտատերերին և նրանց կտրամադրի հոգեբանական աջակցություն: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ գործառույթների նման փաթեթը կօգնի օգտատերերին մտավոր խնդիրների դեմ պայքարում:
Այն օգտատերերին, ովքեր կփնտրեն նման հարցումներ, TikTok-ն ավտոմատ կերպով նրանց կուղղի աջակցության ռեսուրսներին:
«Մենք խորապես հոգ ենք տանում մեր համայնքի մասին և միշտ փնտրում ենք նոր ուղիներ, որոնցով կարող ենք նպաստել նրանց բարեկեցությանը»,- ասվում է TikTok-ի հաղորդագրության մեջ: