Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առօրյա հմայիչ կերպարում։
Հրապարակված լուսանկարում սցենարիստը կրում է ջինսե տաբատ, ինչը համադրել է սպիտակ բլուզի եւ երկնագույնի ու սպիտակի համադրությամբ վերնաշապիկի հետ։ Դիանայի մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից նա գրել է․
«Մի բան հստակ է, կյանքի, որ փուլում էլ, որ լինենք, այն պիտի իմաստավորենք, ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»։