Բոլորս էլ գիտենք, որ մարդու մասին տեղեկություն կարող ենք ստանալ նրա քայլվածքից, ձեռքի ափի գծերից, ինչպես նաև մատերի ձևից' որոնցից յուրաքանչյուրը օգնում է մեզ բացահայտել բնավորությունը: Իսկ հիմա բերեք ուսումնասիրենք նրանցից յուրաքանչյուրը: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը' ինչքանով է այն համապատասխանում յուրաքանչյուրիդ:

Բթամատ
Դա մեր եսի խորհրդանիշն է: Փորձենք առանց հատուկ ջանքերի այն հեռացնել, նշանակում է' Դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին:Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, Դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում:
Եթե բթանատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում որևէ ուղղությամբ, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն:

Ցուցամատ
Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե Ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա Դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելու և մարդկանց Ձեր հետևից տանելու համար: Իսկ եթե ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է Ձեր խանդոտ բնավորության մասին:

Միջամատ
Այս մատը Ձեզ կօգնի ինքնավերլուծություն անցկացնելու: ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին:Այն դեպքում, երբ այն թեքված ցուցամատի կողմը, խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին: Մատնեմատի կողմը թեքվածը խոսում է այն մասին, որ Դուք ինքնահաստատաման կարիք ունեք:

Մատնեմատ
Մատնեմատը խոսում է Ձեր ընդունակությունների մասին: Եթե այն երկար է ցուցամատից, Դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք:Ուղիղ մատնեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին:Եթե մատնեմատը կտրուկ ձևով թեքված է դեպի միջամատը, Դուք ազարտայի մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել:

Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման Ձեր ուանկությունը: Եթե այն հասնում է մատնեմատի վերին հոդին, Դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք շփվել, եթե ոչ, ապա Դուք դժվարություններ կունենաք Ձեր զգացմունքները արտահայտելիս:Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ Դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամաբ:Մատնեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է Ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից