Առավոտյան տեղեկացանք, որ երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել․ գրել է Hraparak.am-ը։

 
 

«Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:

Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը»,- նշել է կայքը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչի քույրը հավաստիացրեց, որ Հայկոն սովորական բուժում է ստանում և ստաբիլ վիճակում է: