Դրյու Բերիմորը և Քեմերոն Դիասը 2000 թվականին միասին նկարահանվել են «Չարլիի հրեշտակները» ֆիլմում և մինչ այժմ մնում են լավագույն ընկերներ: 46-ամյա Դրյուն Instagram-ում կիսվել է հուզիչ կադրով՝ ցույց տալով, թե ինչպես է ժամանակը փոխել արտիստներին, որոնց մասին նախկինում երազում էր յուրաքանչյուր տղամարդ:

Նկարում դերասանուհիները նստած են՝ հենված միմյանց վրա և ժպտում են: Երկուսն էլ գեղեցիկ հագնված են և շպարված, բայց զերծ են մնացել ֆիլտրերից ու ռետուշից՝ իրենց կնճիռները ներկայացնելով օգտատերերին:

«Լավագույն ժամանակը լավագույն ընկերուհու հետ»,- կադրին կից գրել է Դրյուն: