Ռուս կատարող Նատալյա Իոնովան, ով հանդես է գալիս Գլյուկոզա բեմական անվամբ, կրկին կիսվել է անկեղծ լուսանկարով և քննադատության արժանացել համացանցում: Լուսանկարն ու մեկնաբանությունները հայտնվել են Instagram-ի նրա էջում:
Վերոնշյալ կադրում 35-ամյա հայտնին խոտի վրա կեցվածք է ընդունել տեսախցիկի առջև: Նա ներկայացել է վարսերն արձակված և վարդագույն լողազգեստով՝ իրանին կիսաթափանցիկ ներդիրներով: Հայտնի է, որ Գլյուկոզան իր արձակուրդն անցկացնում է Իսպանիայում:
Հրապարակվելուց հետո առաջին ժամվա ընթացքում նկարը հավաքել է 14 հազար հավանում: Բաժանորդները ամոթանք են տվել կատարողին մեծ թվով կիսամերկ լուսանկարներ հրապարակելու համար: «Չե՞ք հոգնել լողազգեստով լուսանկարներ տեղադրելուց: Այլևս աղջիկ չեք», ,«Պոռնո աստղի պես»,« Աղջիկ, դու ընդհանրապես ամուսին ունե՞ս: Ի՞նչ ես անում», - վրդովվել են օգտատերերը: