Երգչուհի Արմինկան ինտագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները՝ հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:
Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:
Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակո՞ւմ:
Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում.
ովքե՞ր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, և ովքե՞ր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…»: