Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն գրել եւ ձայնագրել Է "Be Alive" երգը՝ Ուիլ Սմիթի «Ռիչարդ արքան» մոտալուտ դրամայի համար: Այդ մասին հաղորդել Է Los Angeles Times-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի Է ունեցել այս տարվա սկզբին «Թելլուրայդ» կինոփառատոնում (ԱՄՆ): Բեյոնսեի նոր կոմպոզիցիան, որը դեռ չի հրապարակվել, հնչել Է ֆինալային մակագրերի ժամանակ, ինչը բոլորի համար դարձել Է հաճելի անակնկալ:
Նրա հետ միասին թրեքի վրա աշխատել Է երաժիշտ Դրյուս Սքոթը, որն ավելի հայտնի Է DIXSON կեղծանվամբ:
Los Angeles Times-ը նշում Է, որ Բեյոնսեն մեծ հավանականությամբ կարող Է «Օսկար» մրցանակի հավակնել այդ թերքի համար (աստղի համար պարգեւը կդառնա առաջինը) եւ նույնիսկ այն կկատարի 2022 թվականի մրցանակաբաշխության ժամանակ: «Կինոակադեմիայի անդամները ոչ մի դեպքում չեն հրաժարվի Բեյոնսեից "Spirit" երգի («Առյուծ արքա» ֆիլմից) հետ կապված ֆիասկոյից հետո, որն անհայտ պատճառներով «Օսկար» մրցանակի 92-րդ մրցանակաբաշխությանը նույնի