Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել հանգստից:
Հաղորդավարուհին հրապարկմանը կից գրել է.
«Հին քաղաքն է՝ Կարտեան, 6-5- րդ դդ-ին (Ք.Ա)) ամենածաղկուն անտիկ աշխարհներից՝ Կեա կղզու. իր Ապոլլոնի, Աթենասի տաճարների մնացորդներով ու տարբեր ավերակներով ներկայումս ամենադիտարժան վայրերից է Կեայի:
Եթե երբևէ Կեայում լինեք՝ անպայման գնացեք նայելու, բայց նավով, էդ դեպքում չեք քայլի 40 ր ոտքով կամ էշով չեք գա։
Հիշեք՝ «էշից ընկած» ժող. ասացվածքը։
Նավով գալիս՝ նավապետս ասաց. երևի ջահել ժամանակ հայտնի մոդել եք եղել, հա՞
Ասացի. ճիշտն ասած ես մոդել երբեք չեմ եղել, բայց հիմա էլ եմ ջահել, «վատ ես՞ այ վատ ես» ( բարբառային, ժողովրդ-ն, քուչոտ).
այ էլ կապիտանո, ու ոչ թե «հայտնի» եմ եղել ուղղակի( հայտնին հիմիկվա ինստաբլոգերամամմոդելինսպայերներն են))), այլ աշխատել եմ հա, աշխատել, ոչ թե պատրանք ստեղծել…. 16 տարեկանից ակտիվ՝ էնքան, որ մի օր մի ձյաձ փողոցում տեսավ, ասաց. Վաաաայ, Նազենի ջան, մանկուց ձեր հաղորդումները նայում են ու հետևում։
Տատս խոսք ուներ՝ «վըռ գլխին»։
Դե… չվնասեցի կապիտանիս, դեռ հետ պիտի բերեր…
Ասում է « էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը…») ( էսօր ժողովրդական եմ զարթնել)
Կարճ. հումորը հումոր, ուզում էի, որ ծանր աշխատանքային օրով մի քիչ ժպտաք, բայց հնագույն պատմությունն ուսումնասիրելը շատ Է պետք ( նորագույնն էլ իհարկե), չէ՞, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մարդն էլ անընդհատ սխալվելու:
Պաչռր. լավ օր)
Հ.Գ. էն 2- րդ ֆոտոն մի 102 տարեկան պապիկ է արել( ֆոտոապարատը վզին կախած), 2 բան չհասկացա. ո՞նց էր հասել էդտեղ ու դեռ շնչում էր, ու ո՞նց ինձ տեսավ, որ նկարի( տարիքիային չէ, իյաաա, արևն էր վառում)»։