Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Վերջերս ինձ բռնացրել եմ էն մտքի վրա, որ ինձ համար կյանքը կապույտ է, որովհետև էս կյանքում ամենասիրուն բաները կապույտ են՝ երկինքը, ջուրը.... ու իրենց մեջ էնքան կապույտի երանգներ կան՝ բաց, մուգ, ուրախ, տխուր, մռայլ, պարզ ու տենց շատ-շատ երանգներ։ Կյանքն էլ է չէ՞ տենց։ Այն շատ սիրուն բան է, բայց երանգները միշտ էլ կան... Կապույտը սիրուն է, բայց ես սիրում եմ կանաչը»,- գրել է նա։