Լիովին պատահաբար Խորվաթիայի տաածքում ստորջրյա ուսումնասիրություններ կատարող հնէաբանները անհավանական երևույթի են հանդիպել՝ նեոլիթյան բնակավայրի, որը գոյություն է ունեցել շուրջ 6000 տարի առաջ։

Ափային գծի լուսանկարները, որոնք արվել են արբանյակից, ուսումնասիրելիս գիտնականները նկատել են խոշոր ու խորը տեղանք ծովի տակ։ Որոշվել է տեղանքն ուսումնասիրության ենթարկել։ Այդպես, հայտնաբերվել է հնագույն բնակավայր, որը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 4500 թ.։

Մասնագետները վստահ են, որ բնակավայրը կառուցվել է ցամաքի վրա։ Հնարավոր է եղել հայտնաբերել այն քարե պատերիմնացորդները, որոնք նախկինում շրջափակել և պաշտպանել են տեղանքը։ Հատնաբերվել են նաև կերամիկական առականե, դանակներ և այլ արժեքավոր գտածոներ, որոնք նախկինում բնակիչների առօրյայի մի մասն են կազմել։ Դրանցից շատերի վրա խորհրդանշաններ կան, որոնց նշանակությունը դեռ հարկավոր է պարզել։

 

 

Հնէաբանները պատմում են, որ հնում տվյալ տարաաշրջանում նման գտածոներ չեն հայտնաբերվել։ Նեոլիթյան ժամանակաշրջանի հիմնական բացահայտումներն արվել են քարանձավներում։ Գիտնականները վստահ են, որ տարածաշրջանի հարևանությամբ գտնվող կղզիները պաշտպանում են խոշոր ծովային ալիքներից, ինչն էլ հնագույն բնակավայրին թույլ է տվել խուսափել ավիրումից։

Ուսումնասիրման աշխատանքները շարունակվում են։ Հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ աշխատանքները կատարվում են ջրի տակ։

Ներկայումս անհայտ է՝ ովքեր են ապրել բնակավայրում։ Հասկանալի է, որ քաղաքակրթությունը զարգացած է եղել, քանի որ ունեցել են սեփական գիրը։ Հասարակությունն ունեցել է հստակ կազմություն և կրոն։

Տեղանքը շարունակում են ուսումնասիրել գիտնականները։ Մնում է հուսալ, որ շուտով կստանանք բոլոր հետաքրքական հարցերի պատասխանները։