Ինչպես հայտնի է, վիագրան նշանակված է էրեկցիայի խանգարում և իմպոտենցիա ունեցող տղամարդկանց համար: Սա ձեզ կստիպի մտածել` կա՞ այնպիսի դեղամիջոց, որը կբարելավի կնոջ սեռական կյանքը: Հիանալի կլիներ, քանի որ 30-ից 50 տարեկան կանանց մոտ կեսը ունենում է ցածր լիբիդոյի շրջաններ: Այսպիսով, ի՞նչ է հայտնի կանանց վիագրայի մասին այս պահին, գրում է Cosmo.ru-ն:

Ի՞նչ է այն:

Կանանց սեռական ցանկությունը մեծացնող առաջին դեղը ֆիբանսերինն է, որը վաճառվում է Addyi ապրանքանիշի ներքո և արդեն հաստատված է ամերիկյան սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից: «Էդին» մշակվել է որպես հակադեպրեսանտ: Դա ոչ հորմոնալ միջոց է դաշտանադադարի չհասած կանանց մոտ սեքսուալ հակման հիպոակտիվ խանգարման համար: Այս խանգարումը կապված չէ ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինչպես նաև հարաբերություններում առկա խնդիրների հետ:

Կարևոր է հասկանալ, որ այս միջոցը դեռ այլընտրանք չունի (և այն դեռ դուրս չի բերել ԱՄՆ-ի սահմաններից): Այնպես որ, եթե ձեզ նման մի բան առաջարկեն` դա ինչ-որ անօգուտ խոտաբույս կլինի:

Ինչպե՞ս է այն աշխատում:

Կանացի վիագրան չպետք է համեմատել տղամարդու վիագրայի հետ: Վերջինում ակտիվ բաղադրիչը սիլդենաֆիլն է, որը հանգստացնում է մկանները և ընդլայնում է առնանդամի անոթները` արյան հոսքը մեծացնելու և էրեկցիայի համար: Կանանց չի բավականացնում գրգռվածությունը, ուստի դեղամիջոցը օգնում է հավասարակշռել ուղեղի քիմիական պրոցեսները և առաջացնել «սեքսուալ արձագանք», ինչպես նաև բարձրացնել ստիմուլիացիայի նկատմամբ զգայունությունը: Այսինքն՝ այն գործում է բոլորովին այլ կերպ:

 

Իսկ այն անվտա՞նգ է:

Ուսումնասիրությունը չի հայտնաբերել առողջության համար վտանգներ: Կողմնակի ազդեցությունների ցանկը բավականին ստանդարտ է` անքնություն, սրտխառնոց, չոր բերան, հոգնածություն, արյան ցածր ճնշում:

Արդյունավե՞տ է:

Քանի որ բոլոր մարդիկ տարբեր են, ինչպես նաև սեռական ցանկության պակասության պատճառները, դեղամիջոցը կարող է ոչ բոլորի համար հարմար լինել: Բայց հետազոտության արդյունքում դրական էֆեկտ է ստացվել, ուստի այս միջոցը կարող է խնդրի լուծում հանդիսանալ: Դեղը անցել է կլինիկական փորձարկումների երեք փուլեր` 24 շաբաթվա ընթացքում, և ապացուցել իր օգտակարությունը: Կանանց մոտ 10%-ը ութից 24-րդ շաբաթվա ընթացքում հայտնել է սեռական ցանկության բարելավման մասին: Ինչևէ, սա զրոյից ավելին է: