Սեքսը օգուտ է տալիս կորոնավիրուսով հիվանդ լինելու դեպքում. այն կարող է ամրապնդել օրգանիզմի ունակությունը' ապաքինվելու այն հիվանդությունից, որն առաջ է եկել կորոնավիրուսային ինֆեկցիայից: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն ' հղում անելով բժիշկ-սեքսապաթոլոգ Անդրեյ Լիչագինին:
«Սեքսը բարելավում է իմունիտետը, որը պետք է COVID-19- ի դեմ պայքարելու համար: Դրական հույզերի շնորհիվ, որոնք մենք ունենում ենք օրգազմի ժամանակ, երկու սիրող մարդկանց շփումների ընթացքում, արտադրվում է օքսիտոցին: Այն նպաստում է ինչպես տրամադրության բարձրացմանը, այնպես էլ կապվածության զգացմանը: Արտադրվում են նաև դոպամին և սերոտոնին, իսկ այս ամենը բարեպատեհորեն է ազդում իմունիտետի վրա», - ասել է մասնագետը:
Լիչագինը խորհուրդ է տվել ավելի հաճախ սեռական հարաբերություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության դեպքում, եթե առողջությունը թույլ է տալիս: Նա զգուշացրել է, որ արժե վերահսկել օրգանիզմի վիճակը և չծանրաբեռնվել: