38-ամյա երգչուհի Մաքսիմը կրկնավարակի հետևանքով շտապ հոսպիտալացվել է։ Ավելի քան մեկ շաբաթ առաջ երգչուհուն մտցրել են արհեստական կոմայի մեջ և միացրել են թոքերի արհեսատական օդափոխության սարքին։
Սակայն, ինչպես հայտնում են երգչուհու հարազատները, մի քանի օր առաջ երգչուհու վիճակը վատթարացել է։
Մաքսիմին տեղափոխել են ԷԿՄՈ(ԷԿՄՕ-ն օգտագործվում է բժիշկների կողմից որպես թթվածնով արյան արհեստական հագեցվածության մեթոդ ծանր սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում), քանի որ թոքերի արհեսատական օդափոխության սարքը միայնակ չի կարողանում հաղթահարել իրավիճակը։