Ամերիկյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակչուհին իր տուն է բերել սիրեկանին՝ ամուսնությունը փրկելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
34-ամյա Մեգան Դեյվիսը և 34-ամյա Բրենտը հանդիպել են 2011-ին, իսկ 2016-ին ամուսնացել են: Զույգն ունի երկու երեխա՝ 11-ամյա Բրայդենը և 7-ամյա Սեդարը:
2020-ի սկզբին զույգի հարաբերություններն սկսել են սառչել. չնայած զույգը միասին երջանիկ էր' նրանք մի պահ զգացին, որ ինչ-որ բան պակասում է իրենց համատեղ կյանքում: Ամուսինն ու կինը երկու ամիս ապրել են առանձին, որից հետո նրանք որոշել են քննարկել ամուսնության խնդիրները: Դրանից հետո նրանք որոշել են, որ երրորդ անձը կարող է օգնել իրենց ամուսնության մեջ պակասող մասնիկը լրացնել:
Մեգանը հասկացել է, որ զգացմունքներ է տածում իրենց ընդհանուր ընկերոջ ՝ 32-ամյա Բոու Վուդբիրնի նկատմամբ, և նրան հրավիրել է ժամադրության: Սկզբում նա ծիծաղում էր գաղափարի վրա, բայց քննարկումից հետո երեքով որոշել են փորձել հարաբերությունների այս ձևաչափը:
Մեգանն ու Բրենտը նշել են, որ Բոուի հայտնվել իրենց ամուսնական կյանքում իրենց հարաբերություններն ավելի է սերտացրել, քան երբևէ: Ամուսինն ու կինը համաձայնել են, որ Բրենտը կարող է հարաբերություններ ունենալ նաև այլ մարդկանց հետ, բայց մինչ այժմ նա չի օգտվել այդ հնարավորությունից: Նրանց երեխաները ուրախ են, որ տանը մեկ այլ մեծահասակ է հայտնվել, որի հետ նրանք կարող են խաղալ: