Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան արտիստին մեղադրում է գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանությունը կազմակերպելու համար:

Ըստ News Georgia-ի, Չխապելիան հայտարարել է, որ Պավլիաշվիլին 50 հազար դոլարով մարդասպան է վարձել: Գումարի մեծ մասը հավաքել է Չխապելիան, իսկ մնացած մասն ավելացրել է Սոսոն: Սպանությունից մի քանի ժամ անց Չխապելիան այդ մասին տեղեկացրել է Պավլիաշվիլիին: Վերջինը ոչ մի կերպ չի արձագանքել, սակայն 10 հազար եվրո է տրամադրել, որպեսզի վախճանվածի ընտանիքը կարող է հուղարկավորել նրան: