Ամերիկացի մոդել Բելա Հադիդը հայտնվել է համընդհանուր քննարկման կենտրոնում, երբ ուշադիր երկրպագուները նրան նկատել են ի պաշտպանություն պաղեստինցիների անցկացված ցույցի ընթացքում արված լուսանկարում։ Օրերս մարդիկ դուրս են եկել Բրուքլինի փողոցներ՝ Գազայում պաղեստինցիներին աջակցելու համար։
Ըստ ամենայնի, Հադիդը չի կարողացել մի կողմ քաշվել եւ որոշել է իր աջակցությունը հայտնել Պաղեստինին։ Լուսանկարիչները ֆիքսել են, թե ինչպես է դեմքը դիմակով փակած մոդելը քայլում ամբոխում եւ ձեռքին Պաղեստինի խորհրդանիշն է։