Երկնաքերերը վաղուց նորություն չեն մարդկությանհամար, և դրանց կարելի է հանդիպել ամենուր։ Սակայն ամերիկացիները որոշել են մեկ քայլ առաջ գնալ և կառուցել հակառակ ուղղությամբ երկնաքեր։ Նման փորձեր ճարտարագետները վաղուց են իրականացնում, սակայն վերջնական արդյունք մինչ այժմ չէր գրանցվել։

Ամերիկացիները երկնաքերի նոր տարբերակ են առաջարկում։ Clouds Architecture Office նախագծի համաձայն՝ երկնաքերը պետք է «ամրացված» լինի աստերոիդի կամ ուղեծրային կայանի, կառուցվի Երկրի վրա պատրասված մոդուլներից։

 

 

Ենթադրվում է, որ բիզնես կենտրոններին կտրամադրվեն ներքջի հարկերը, իսկ հասարակ բնակիչներին՝ միջինները։ Թաղման բյուրոներին և կրոնական կազմակերպություններին կտրվեն վերին հարկերը, ինչը բավականին խորհրդանշական է։

 

 

Նոր երկնաքերը կարող է դառնալ ամենաէներգաարդյունավետ կառույցներից մեկը. էներգիա կստեղծվի արևային վահանակների միջոցով, որոնք կգտնվեն Տիեզերքում։ Ջուրը կհավաքեն ամպերից և անձրից։

Սակայն անհայտ է՝ արդյոք աստերոիդը նման ծանրության կկարողանա՞ դիմանալ, թե՞ ոչ։ Շատ հարցեր դեռևս պարզված չեն։