ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուզիչ կերպով ցույց է տվել իր կնոջ՝ Ջիլլի հանդեպ իր քնքուշ զգացմունքները։ Նա Ատալանտա ուղևորվելուց րոպեներ առաջ Սպիտակ տան մարգագետնից խատուտիկ է քաղել ու նվիրել կնոջը։ Առաջին տիկնոջը ակնհայտորեն հուզել է կատարվածը։ Չնայած նա դիմակ էր կրում, բայց աչքերի բարձրացված անկյունները մատնել են, որ Ջիլլը ժպտում է: Տիկին Բայդենը ուրախությամբ ընդունել է խատուտիկը: