Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ընդգծված է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Լիան ընտրել է բնական շպար։ «Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա։ Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա, որ դա ճիշտ է։ Իմ մեջ կյանք կա, սեր, այդ թվում այն սերը, որը ես ձեզնից եմ ստանում։ Սիրո այդ թանձրուկն ինձ գեղեցիկ է դարձնում»,- հրապարակմանը կից՝ գրել է Լիան։