Սթրեսի դեմ պայքարը մարդկանց մեծ մասի ամենօրյա զբաղմունքն
է՝ գրում է raut.ru-ն: Սակայն պարզվում է՝ դեպրեսիայից ազատվելու
լավագույն միջոցը եղել ու մնում է շոփինգը:
Վերջին օնլայն հարցումների համաձայն ՝ կանանց 64%-ը ու
տղամարդկանց 40%-ը զբաղվում են շոփինգ-թերապիայով՝
ինքնազգացողությունը բարձրացնելու համար: Սակայն այստեղ կան
սեռային տարբերություններ. կանայք, որպես կանոն, ձգտում են գնել
հագուստներ, իսկ տղամարդիկ՝ սնունդ: Սակայն արդյունքում
երկուսի տրամադրությունն էլ բարձրանում է:
Կանայք սթրեսից ազատվելու համար գնում են մթերք, կոշիկ,
աքսեսուարներ, գրքեր ու ամսագրեր: Տղամարդիկ, բացի սննդից,
պաշտում են գնել էլեկտրոնային գաջեթներ, երաժշտական սկավառակներ, ֆիլմեր, հագուստ, համակարգչային
խաղեր ու խաղալիքներ:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 չափահաս:
Արդյունքները ցույց են տվել, որ ամեն երրորդ կինը շոփինգ-թերապիան համարում է տրամադրությունը
բարձրացնելու լավագույն միջոց: Նման կերպ է մտածում տղամարդկանց ամեն հինգերորդը: