Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի տարաձայնությունների մասին տեղեկությունները վաղուց էին պտտվում։ Ու թեեւ զույգը ոչ մի կերպ չի մեկնաբանում բաժանության մասին լուրը, վերջերս պարզ է, որ բազմազավակ մայրը պաշտոնապես դիմել է ռեփերից բաժանվելու համար։ Եվ մինչ Քիմը լռություն է պահպանում, նրա շրջապատից աղբյուրը հայտարարել է, որ շուտով գործարարն, ամեն դեպքում, կխոսի տարվա՝ ամենայն հավանականությամբ ամենաքննարկվող բաժանման մասին։
Mirror-ը, վկայակոչելով ինսայդերներին, հայտնել է, որ «Քարդաշյանների ընտանիք» շոուի վերջին եթերաշրջանում Քիմը կքննարկի Քանյեից ամուսնալուծությունը։ Ռեփերից բաժանությունը կարող է թեմա դառնալ Քարդաշյան-Ջեններ կլանի նոր նախագծի մի քանի էպիզոդի համար. վերջերս հայտնի է դարձել, որ նրանք գործարք են կնքել «Disney Hulu Channel»-ի հետ, որով էլ կթողարկեն իրապատումը 2021թ․-ի վերջից։ Մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին ինն ամիսների ընթացքում Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Պսալմի մայրը նկարահանվել է հայտնի ընտանեկան շոուի եզրափակիչ սերիաներում։ Նկարահանումներն ավարտվել են 2021թ․-ի հունվարին, նույն ժամանակ առաջին տեղեկություններն են տարածվել Քարդաշյան-Ուեսթ զույգի փլուզման մասին։ Ասում են՝ 21-րդ եթերաշրջանում Քիմը կքննարկի Քանյեի ու իր ամուսնության խնդիրները, միայն թե ռեփերը հազիվ թե հայտնվի դրանում։
«Քիմը լիովին վստահում է Քանյեին երեխաների անվտանգության հետ կապված բարցերում»,- ընդգծել է աղբյուրներից մեկը։
Այն մասին, որ Քարդաշյանն ու Ուեսթը բաժանվում են, հայտնի է դարձել նախորդ ամիս։ Նշվում էր, որ Քիմը վարձել է փաստաբան Լորա Վասերին՝ հայտնիների ամուսնալուծության գործերով մասնագետի։