Telegram-ը հեռացրել է մեսենջերում խոշորագույն «Рынок шкур»` էսկորտ ծառայություններ մատուցող կանանց մասին ալիքը: Առաջինը դրան ուշադրություն է դարձրել Baza տելեգրամ ալիքը:
Ալիք մուտք գործելու փորձ կատարելիս զգուշացում է հայտնվում. «Այս ալիքը հասանելի չէ, քանի որ խախտել է Telegram-ի կանոնները»: Ալիքին բաժանորդագրված էր 238 հազար օգտատեր։
«Рынок шкур»-ը պնդում էր, որ տեղեկություններ է հրապարակում այն աղջիկների մասին, ովքեր զբաղվում են էսկորտ ծառայություններով եւ մարմնավաճառությամբ: Ընդ որում, ինչպես նշում է Baza-ն, ալիքի ադմինիստրատորները հաճախ վաստակել են՝ գումարի դիմաց հեռացնելով աղջիկների դեմ ունեցած կոմպրոմատը։
Mash-ը պնդում էր, որ ալիքի ադմինիստրատորները զանգել են «զոհերին», վստահություն են ձեռք բերել եւ փորձել մանրամասներ իմանալ այլ աղջիկների մասին, որոնց վերաբերյալ կարող էր գրել ալիքը: Անանուն տուժածի խոսքով՝ տեղեկատվության հեռացման համար «Рынок шкур»-ը խնդրել է միջինը 80 հազար ռուբլի:
2020 թվականի հունիսին Mash-ը տեղեկացել էր, որ ոստիկանությունը ստուգում է տելեգրամ ալիքը՝ շորթման մասին հաղորդագրությունների պատճառով։ Չհաստատված տվյալներով՝ ՆԳՆ-ին դիմել է անչափահաս մոդել, որից 100 հազար ռուբլի են պահանջել նրա մասին տեղեկատվությունը հեռացնելու համար:
Փետրվարի սկզբին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը խոստացել էր, որ մեսենջերը կարգելափակի «խնդրահարույց ալիքները», որտեղ հրապարակում են մարդկանց անձնական տվյալներ: Այն ժամանակ գործարարն ալիքների արգելափակման մասին հաշվետվություն է ներկայացրել, որոնցում ներառված են եղել ռուսական դատավորների, իրավապահ մարմինների աշխատակիցների, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ բողոքի ակցիաների մասնակիցների հասցեները եւ հեռախոսահամարները։