Ռուս էստրադային կատարող Ֆիլիպ Կիրկորովը Վիլնյուսի շրջանային վարչական դատարանում բողոքարկել է Լիտվա մուտքի 5 տարվա արգելքը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դատական ատյանի ներկայացուցիչ Աուդրիս Կուտրյավիչյուսին:

Կուտրյավիչյուսի խոսքով՝ բողոքը ստացվել է փետրվարի 15-ին։ Դատարանն այն կքննի աշխատանքային կարգով:

Կիրկորովին 2021 թվականի հունվարի 19-ից ներառել են Լիտվա մուտք գործելու «սեւ ցուցակում»։ Երկրի ԱԳՆ-ն պնդում էր, որ Ղրիմ այցելած արտիստը «ռուսական քարոզչություն էր տարածում եւ պաշտպանում էր Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ»:

 

Հունվարի 20-ին հայտնի է դարձել, որ Կիրկորովը դատի է տալու Լիտվային «սեւ ցուցակում» ընդգրկվելու համար: Նրա փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել էր, որ Լիտվայում դատական գործընթացից հետո Կիրկորովը կարող է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան: