Ես հարգում եմ քեզ
Շատ են գրել այն մասին, որ սիրահարների առողջ հարաբերությունների գրավականը հարգանքն է: Բայց կարեւոր է հիշել, որ խոսքն այս բառի գլոբալ ընկալման մասին չէ: Հարգել կարելի է ոչ միայն ինչ-որ արարքների համար: Ձեր կողքին գտնվողի անձը կազմված է հարյուրավոր դրական առանձնահատկություններից, որոնցից յուրաքանչյուրը հարգանքի է արժանի: Ամենակարեւորը դա տեսնելն ու հիշելն է:
Ես լսում եմ քեզ
Ցանկացած հարաբերություն խոստում է, իսկ կատարյալ տարբերակում՝ նաեւ փոխըմբռնում: Հաճախ ձեր զուգընկերը ոչ այնքան լիարժեք ըմբռնման, որքան վստահության կարիք ունի, որ իրեն լսում են, այլ ոչ ձեւացնում: Միայն այդ դեպքում է զույգը կարող բաց երկխոսել, իսկ դա նշանակում է, որ կարող է ցանկացած խնդիր լուծել:
Ես աջակցում եմ քեզ
Կարելի է որքան ասես խոսել կանանց ազատության, տղամարդկային ուժի եւ միմյանցից անկախության մասին: Բայց, ամեն դեպքում, ցանկացած հարաբերություն՝ հատկապես ռոմանտիկ, մասնակցություն է: Եվ կարեւոր չէ, թե որ ոլորտում է ձեր զուգընկերոջն աջակցություն պետք: Գիտակցությունը, որ սիրելիդ աջակցում է քեզ, կարող է թեւեր տալ:
Ես երախտապարտ եմ քեզ
Միասին անցկացրած յուրաքանչյուր օրվա, բոլոր ուրախ պահերի, երեխաների, սիրելիի նուրբ սպիի... մի խոսքով՝ ինչի համար ասես: Անկեղծ երախտագիտությունն ամենամաքուր եւ անշահախնդիր զգացողությունն է:
Ես ընդունում եմ քեզ
Պետք չէ շփոթել հարգանքն ու ընդունելը: Առաջինը, որպես կանոն, կապված է ձեր զուգընկերոջ արժանիքներից: Բայց անթերի մարդ չի լինում: Ամեն դեպքում՝ ռոմանտիկները պնդում են, որ սիրելի մարդու պարագայում թերությունները նույնպես արժանիքների են վերածվում, բայց, անկեղծ ասած, ժամանակի ընթացքում անհնար է աչք փակել ակնհայտորեն գրգռող բաների վրա: Եվ պետք էլ չէ: Փոխարենը ինքներդ ձեզ խոստովանեք, որ ձեր զուգընկերն ունի այդ սովորույթը/գիծը/առանձնահատկությունը, դա ձեզ դուր չի գալիս, բայց չեք կարող փոխել: Այն, որ գիտակցում եք ձեր զուգընկերոջ որոշակի թերությունները, արդեն նշանակում է ընդունել: Կատարյալ մարդիկ չկան: