Այսօր տաղանդավոր շոումեն եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 47 տարեկան։ Իրականում Մարտիրոսյանը ծնվել է փետրվարի 13-ին, սակայն ծնողները, կարծելով, թե դա անհաջող թիվ է, խնդրել են որդու ծննդյան վկայականում նշել 14-ը։
Մարտիրոսյանին դժվար է «ապերջանիկ» անվանել. նա երջանիկ ամուսին է ու հայր, հաջողակ պրոդյուսեր եւ բազմակողմնակի զարգացած մարդ։
Նա նաեւ իսկական հայ ամուսին ու հայր է։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, ամուսնու ծննդյան օրը անակնկալ է պատրաստել՝ երաժշտական տորթ, որով շոումենը կիսվել է Instagram-ում: «Շնորհակալություն հարվածային տորթի համար»,- մակագրել է նա լուսանկարը։
Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ ցանկացել է գնալ ինչ-որ տեղ եւ նշել անձնական տոնը, սակայն մոսկովյան ձյան տեղումները խախտել են այդ պլանները․․․