Վիճաբանությունը սովորական սկանդալից տարբերվում է նրանով, որ այն որոշակի կանոններ ունի: Եվ եթե հետեւեք այդ կանոններին, երկուսդ էլ կկարողանաք ավելի լավ հասկանալ միմյանց եւ ապագայում կփորձեք խուսափել նման կոնֆլիկտներից:
1. Սկանդալ հրահրելուց առաջ ինքներդ ձեզ համար որոշեք, թե ինչի եք ուզում հասնել այդ վիճաբանության արդյունքում: Ժամանակը չի՞ բավարարում: Գումա՞ր չկա: Կամ գուցե խանդում եք ձեր ամուսնուն: Ուրվագծեք խնդիրը, որն ուզում եք լուծել, որպեսզի չշեղվեք վիճաբանության բուն թեմայից եւ անձնականի չանցնեք:
2. Տղամարդիկ այնքան էմոցիոնալ չեն, որքան մենք: Այդ պատճառով խնդիրներ ներկայացնելով՝ փորձեք առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ տրամաբանությամբ: Եթե առաջին դեպքում կնյարդայնացնեք նրան, ապա երկրորդ դեպքում հնարավորություն կունենաք տարհամոզել տղամարդուն, ապացուցել ձեր իրավացիությունը:
3. Փորձեք կհարվածել ցավոտ տեղերին: Հաճախ մենք վիճաբանության ժամանակ արտաբերում ենք բառեր, որոնց համար ավելի ուշ զղջում ենք: Մեկ անգամ խոսելով բաժանության մասին՝ դու մոտեցնում ես այդ պահը: Կոնֆլիկտը չի լուծվի նաեւ այն դեպքում, եթե վիճաբանության ժամանակ հիշես նրա մորը կամ սեռական չկայացվածությունը:
4. Փորձեք չշեղվել վիճաբանության թեմայից եւ մի գործածեք «երբեք», «միշտ», «պարտավոր ես» բառերը: Հիշեք, որ տղամարդիկ երբեք ձեզ պարտավոր չեն, իսկ ասելով, որ նա երբեք ոչինչ չի անում, դուք մեղք եք գործում:
5. Փորձեք հետաձգել վեճը: Եթե երեկոյան էմոցիաները եռում են, ապա առավոտյան կհասցնեք հանգստանալ, եւ ձեր շփումն ավելի հանգիստ մթնոլորտում կանցնի: