Հաջողության ճանապարհին ամենամեծ խոչընդոտ կարող է դառնալ սեփական ուժերի հանդեպ անվստահությունը, համոզվածությունը, որ երբեք չես կարողանա հաջողության հասնել: Այս սահմանափակումները մարդն ինքն է դնում իր առջև: Այդ պատճառով դրանք հաղթահարելու համար առաջին հերթին պետք է վերլուծել ինքն իրեն, իսկ ներքին սահմանափակումների պատճառները կարող են մի քանիսը լինել.
Անինքնավստահություն: Երբեմն մարդը համակերպվում է հաջողության հասնելու անհնարինության հետ: Նա փորձում է ինչ-որ բան փոխել, սակայն չի ստացվում: Այս դեպքում որոշ մարդիկ հանձնվում են ավելի շուտ, քան ամբողջապես կտրվեին գործին, և ի վերջո ինքներն են ոչնչացնում հաջողության հնարավորությունը: Հիշե՛ք՝ ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն ինքնավստահ լինելու պայմանով, իսկ դա պահանջում է համառություն և էներգիայի ծախս:
Վաղաժամ հիասթափություն: Շատերն են փորձում ինքնակատարելագործմամբ զբաղվել, սակայն անհաջողության են մատնվում: Եթե դա տեղի է ունենում մեկը մյուսի հետևից, ապա կարող է ձևավորվել «միևնույն է անիմաստ է» բարդույթը: Ցանկացած փոքրագույն խոչընդոտ կսկսի ուժերի անկման հանգեցնել և, բնականաբար, անհաջողությունները կկրկնվեն նորից ու նորից: Անգամ եթե արդյունքը, որին հասնում եք մեծ չէ, թևաթափ մի՛ եղեք: Իրականում հնարավոր է առաջանան լուրջ խոչընդոտներ, որոնց բախվելիս մարդը կարող է հետ կանգնել: Սակայն, հաղթահարելով հիասթափության զգացումը, կարող է պայքարի մեջ մտնել կրկնապատկված ջանքերով և իր գործում ավելի հաջողակ դառնալ, քան որևէ մեկը:
Աջակցության պակաս: Երբ մարդը փորձում է ինչ-որ բան փոխել, առաջանում է որոշակի ռիսկ. հնարավոր են անհաջողություններ, անորոշություն, ընդունված կարգերի խախտում: Այս դեպքում հարազատների աջակցությունը կօգնի հաղթահարել փոփոխությունների ընթացքում առաջ եկող բարդությունները:
Շրջապատի կողմից փոփոխություններին դեմ լինելը: Յուրաքանչյուր մարդ կապված է բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք ցանկանում են անփոփոխ պահել նրա մեջ կատարած իրենց ներդրումները. նրանց անհրաժեշտ է մարդ, որին իրենք ճանաչում են: Մարդու մեջ կատարվող ցանկացած փոփոխություն սպառնում կամ անհանգստություն է մտցնում նրանց կյանք: Մարդիկ հաճախ փորձում են խոչընդոտել մտերիմների՝ փոխվելու ձգտմանը՝ վերջիններիս ենթարկելով կասկածի և ծաղրի: Մտածե՛ք՝ միգուցե Ձեզ պետք է մի քիչ էգոիստ լինել:
Իրական հնարավորություններ: Կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի հեշտությամբ են գնում բազմատեսակ փոփոխությունների և իրականացնում դրանք: Երիտասարդն ավելի մեծ հնարավորություններ ունի իր ձեռնարկումներում հաջողության հասնել, քան տարեց մարդը: Սակայն բեկումնային առաջընթաց կարող է կատարել ով ասես: Փորձե՛ք իրատեսորեն գնահատել Ձեր հնարավորությունները: Ձեր ֆանտազիաները կարող են այդպես էլ մնալ երևակայության մակարդակում, իսկ իրական հաջողությունն իր սկիզբն է առնում առօրյա իրադարձություններում և արարքներում:
Ի՞նչն է հաճախ խանգարում հաջողակ լինելուն
14:59 - 7.Ապրիլ.2013
Աղբյուր՝
http://loveyou.am/you/?p=10120
Առաջարկում ենք նաև
29/04/20 21:38
Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր ուղեղի համար
02/03/18 15:10
Պարզվում է՝ մեր օլիմպիական դահուկորդին սրտի արատը խանգարում է բանակում ծառայելուն, իսկ օլիմպիադայում կայֆավատ լինելուն՝ ոչ
09/06/15 20:19
Սխալվելու վախը խանգարում է հաճախ գործել
20/06/14 02:01
Երջանիկ լինելուն խանգարում է ուրիշների հետ համեմատվելը
19/06/14 13:16
Երջանիկ լինելուն խանգարում է ուրիշների հետ համեմատվելը
17/10/24 12:29
Ոչ ոք չի խանգարում շարժմանը․ Բագրատ Սրբազան
06/07/24 09:36
«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում կանոնակարգի ընդունմանը
14/05/24 09:10
«Հրապարակ». Վոյաժներին ոչինչ չի խանգարում
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային