Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Դու կարող ես չսիրել որեւէ մեկին, բայց դա էլ իր տեսակի մեջ էգոիզմ է, «ես չեմ սիրում, ուրեմն վատն է», լինում են ավելի կարեւոր հանգամանքներ, որոնք վեր են սիրել, չսիրելուց, մեզ մոտ, մեր երկրում ամենամեծ խնդիրներից մեկը, որը բերում է տոտալ հիասթափության, ծայրահեղական մտածելակերպն է, մենք չենք կարողանում ադեկվատ վերաբերել իրողություններին, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ պաշտում, երկու դեպքում էլ տուժում ենք, հաջորդը դա մեր ներսի համոզմունքն է, որ մենք ամենախելացին ենք, ամենատաղանդավորը, ամենաճիշտը, եւ ինչ, խնդրեմ, եւս մեկ ճանապարհ դեպի կործանում, մենք նախընտրում ենք թույլին, բայց, երբ կարող ենք ընտրել ուժեղին, առաջնորդ տեսակին, մեր բարդույթները ստիպում են մեզ հետ կանգնել, սա կատարվում է ցանկացած ոլորտում, միջակները եւ թերուսները սկսում են կառավարել խելացիներին, արդյունքում մենք ունենում ենք կաթվածահար իրականություն, ցանկացած կառույցում...»- գրել է նա։