Երբեմն Ֆիլմերում անկողնային տեսարաններն այնքան վառ ու արտասովոր են լինում, որ դիտելիս ակամայից ցանկանում ես կրկնել դա: Սակայն լինում են պահեր, երբ հեռուստադիտողն ավելի լավ է պարզապես դիտի և չփորձի կրկնել գլխավոր հերոսի փորձը:
Ստորև ներկայացնում ենք հայտնի ֆիլմերից հինգ նման տեսարաններ:
Ավտոմեքենայում
Ավտոմեքենայում սեքսով զբաղվելը լավ գաղափար չէ: Նախ` հարմարավետ չէ, ապա նաև հակահիգիենիկ է և կարող է շատ անհարմարություններ առաջացնել ընթացքում: Ուղղակի մտածեք՝ «Տիտանիկ»-ի հերոսները սիրով կզբաղվեի՞ն մեքենայի անհարմար նստատեղում, եթե սենյակում առանձնանալու հնարավորություն ունենային: Այսպիսով` մեքենայում սեքսով զբաղվելը կարելի է դիտարկել միայն ավելի լավ տեղ չունենալու դեպքում:
Հասարակական վայրում
Հասարակական վայրում սեքսով կարելի է զբաղվել միայն այն դեպքում, եթե ձեզ մահացու ներարկում են արել և փրկվելու միակ տարբերակն ադրենալինի մակարդակը բարձացնելն է: Չմոռանանք, որ «Ադրենալին» ֆիլմում Ջեյսոն Սթեթհեմի հերոսը հեշտությամբ չգնաց այդ քայլին:
Օրգիա
Շատ մասնակիցներով սեքսը հետաքրքիր է երևում միայն կողքից: Թեկուզ միայն այն պատճառով, որ օրգիայի ընթացքում ընդունված չէ ընտրել զուգակցին: Դրա վառ օրինակն է «Պարֆյումեր» ֆիլմը:
Երբ ինչ-որ մեկը դիտում է
«Սատանայի փաստաբանը» ֆիլմում Կիանու Ռիվզը հոր աչքի առաջ սեռական հարաբերություն է ունենում քրոջ հետ: Դժվար թե իրական կյանքում սա կարող է ինչ-որ մեկին հաճույք պատճառել: Չնայած, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհում բավականիյն շատ այլասեռվածներ կան ...
Սեքս` ջրի մեջ
«Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում գլխավոր հերոսները սիրով են զբաղվում հենց ծովափին: Շատ գեղեցիկ է թվում, սակայն իրականում ջրի մեջ սեքսը ոչ միայն անհարմար է, այլև հակասում է սանիտարական կանոններին: Ձեր զուգընկերոջ հետ ծովի ալիքներին նետվելուց առաջ մտածեք, թե ինչ կլինի, եթե աղի ջուրը, ավազը կամ որևէ այլ բան հայտնվեն ձեր սեռական օրգաններում ...