Մարինյան թատրոնի մենակատար Պավել Շմուլեւչը հայտարերել է, որ կինը հարձակվել է իր վրա։ Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Հունվարի 26-ին օպերային երգիչը ոստիկանություն է զանգահարել ու հայտնել, որ կինը իրեն դանակահարել է։ Իրավապահ մարմինները կանչով ժամանել են արտիստի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարան։ Նրանք հայտնաբերել են, որ Շմուլեւիչը մեջքի, նախաբազկի եւ աջ ձեռքի արմունկի հատվածում դանակի մի քանի հարված է ստացել։ Նա հավելել է, որ հարձակումը տեղի է ունեցել վեճի ընթացքում, կինն իրեն սպառնացել է սպանել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ դերասան Սերգեյ Չիրկովը հարձակվել է կնոջ վրա։ Նա պատմել է, որ հարբած Չիրկովը փորձել է իրեն հարվածել դանակով, սակայն արդյունքում վնասել է իր ազդրը։