Սեուլում մահացած են գտել հայտնի դերասանուհի եւ մոդել Սոն Յու Ջոնին։ Հաղորդագրությունում նշվում է, որ Սոնը կյանքից հեռացել է հունվարի 23-ին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ։ Մահվան պատճառը չի նշվում։

26-ամյա Սոն Յու Ջոնը հայտնի էր «Դպրոց 2017», «Երազանք պահիր», «Ոսկե ծիածան» հեռուստասերիալներով։ Նա նաեւ նկարահանվում էր երաժշտական տեսահոլովակներում եւ հայտնի ապրանքանիշերի, այդ թվում Estée Lauder-ի եւ Baskin Robbins-ի գովազդներում։

Դերասանուհին նաեւ պաշտպանում էր սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքները։