Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է: Հենրի Ադամս

Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը: Բեկոն

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների: Գրասիան

Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: Էրաս Ռոտերդամցի

Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է մեծագույն երջանկություն շնորհել նրան, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Թելման

Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը: Լաֆայետ

Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց: Ով ընկերներ չունի, նա երբեք նրանց չի էլ փնտրել: Լեսինգ

Ասա ինձ, թե ում հետ ես ընկերություն անում, և ես կասեմ, թե ում ես ատում: Լորան

Տիրոջ ու ստրուկի միջևչի կարողընկերություն լինել: Կուրցիոս

Ընկերությունն այնպիսի դրամագլուխ է, որի տոկոսները երբեք չեն կորչում: Համան

Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել: Հելվեցիուս

Ազգականներմեզ Աստված է պարգևում. փառք Աստծո, որ ընկերներ ինքներս ենք ընտրում: Էթել Մամֆորդ

Ընկերությունը կյանքի ամենագեղեցիկ մարգարիտն է: Հենրիխ Մարքս

Էշի դիմացկունությունը պարզվում է խորդուբորդ ճանապարհին, ընկերոջ հավատարմությունը՝ առօրյա հոգսերի մեջ: Մենանդրոս

Թեպետ նա ոչնչություն է իբրև ընկեր, փոխարենը վտանգավոր է իբրև թշնամի: Մոլիեր

Օ, ով կարող է ավելի նողկալի լինել, քան նա, Ով ընկերոջը նետում է թշվառության անդունը: Շեքսպիր

Կեղծ ընկերն ամենադաժան թշնամուց էլ վատ է: Պուբիլիոս Սիրոս

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: Ֆրանկլին

Սուտ ընկերներից ինքդ պաշտպանվիր, իսկ չարակամներից ես կփրկեմ քեզ (լատիներեն մակագրություն լեհ թագավոր Յան Սոբեսկու թրի վրա):

Ընկերները, ինչպես նաև երաժշտությունը, ինձ պետք էին միայն որոշակի տրամադրության մեջ: Ճիշտ է, այսպիսի ազատության համար երբեմն հարկ էր լինում վճարել միայնակությամբ: Չարլի Չապլին