Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Այդ առնչությամբ Արարատյան Հայրապետական թեմի հաղորդագրություն է տարածել:

 

«Այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։

Սուրբ Սարգսի առթիվ կազմակերպվող միջոցառումների ու դրանց ժամանակացույցի մասին կտեղեկացնենք հաջորդիվ։

Կից ներկայացնում ենք 2 կարճ հոլովակ` Սուրբ  Սարգսի բարեխոսական աղոթքներով»,-նշվում է հաղորդագրությունում: