Բրիտանական իշխանությունները ժամանակավոր արգելք են դրել Ռաֆայելի՝ 45 մլն դոլար արժողությամբ նկարը երկրից դուրս բերելու վրա:

Ըստ The Guardian-ի, «Առաքյալի գլուխը» նկարը պատկանում է անհատ կոլեկցիոների: Ստեղծագործությունը վերջին 3 դարերի ընթացքում պահվում էր Դեւոնշիրյան դուքսերի նստավայրում: 2012 թվականին նախկին տերերը 47.8 մլն դոլարով նկարը վաճառել էին Sotheby's աճուրդում: Նոր տիրոջ անունն այն ժամանակ չէր բարձրաձայնվում, սակայն հիմա հայտնի է դարձել, որ նա օտարերկրացի է: Նկարը երկրից դուրս բերելու արգելքը գործելու է երեք ամիս, մինչեւ նոր գնորդ գտնվի երկրի ներսում: Այդ ժամանակ արգելքը հնարավոր կլինի երկարաձգել մինչեւ հաջորդ տարվա հունվարը: