Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտնել է Twiiter-ի իր էջում:
«Առավելություններից մեկն այն է, որ ես 65 տարեկան եմ. ես կարղ եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալ: Ես այս շաբաթ ստացել եմ առաջին դեղաչափը և ինձ հրաշալի եմ զգում: Շնորհակալություն բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կարգավորիչներին և առողջապահության ոլորտի մասնագետներին, ովքեր պայքարի առաջին շարքում են` մեզ այս պահին բերելու համար»,- գրել է նա: