Հայտնի է, որ մեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը, ինչպես նաեւ արտաքին տեսքը մեծ մասամբ կախված են սնվելու մեր սովորությունից։ Սնունդն օգնում է ավելի երջանիկ, բավարարված եւ նույնիսկ ավելի հաջողակ զգալ։
Ըստ The Women’s Health Magazine,-ի, որոշ մթերքներ իսկապես նպաստում են կյանքի տարբեր իրավիճակներում հաջողության հասնելուն։ Իսկ ո՞ր մթերքներն են օգնում ավելի հանգիստ ու վստահ զգալ առաջին հանդիպումից առաջ։
• Շագանակագույն բրինձ. պարունակում է պարզ ածխաջրեր, որոնք մասնակցում են սերոտոնի՝ դրական հույզերի առաջացման համար պատասխանատու հորմոնի արտարդությանը։ Ընդհակառակը, հացաբուլկեղենի մեջ եղած բարդ ածխաջրերը նպաստում են տրամադրության անկմանը,
• Իշխան. Օմեգա -3 յուղային թթուների բարձր պարունակությունն այս ձկան մեջ օգնում է հաղթահարել սթրեսներն ու հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա,
• Մուգ շոկոլադ. Հանգստացնում է արյունատար անոթները՝ օգնելով պահպանել ինքնատիրապետումը սթրեսյին իրավիճակներում եւ զսպել բացասական հույզերը,
• Ացերոլայի հյութ (բարբադոսյան բալ). Լվացվեք վիտամին С –ով հարուստ այս հյութով։ Այն մաշկի վրա թարմացնող ազդեցություն է ունենում՝ կանխելով կնճիռների ժամանակից շուտ հայտվելը։ Եւ առաջին հանդիպմանը դուք անկրկնելի տեսք կունենաք։