Երգչուհի Օլգա Բուզովան վերադարձել է արձակուրդից, որն անցկացրել է Մալդիվներում, եւ անմիջապես որոշել է «ընկղմվել» աշխատանքի մեջ: Իր նոր նախագծերը նա դեռ գաղտնի է պահում, սակայն բաժանորդները որոշել են, որ «Դոմ-2»-ի աստղը կդառնա «Последний герой» հաղորդման նոր հաղորդավարուհին: Նման մտքի նրանք հանգել են Օլգայի հարցից․ նա դիմել է երկպագուներին եւ խնդրել արձագանքել՝ տեսում են նրան որպես այդ նախագծի վարող։
Օլգան խոստովանել է, որ վերադառնալով սառնաշունչ Մոսկվա, մտածել է այն մասին, թե որքան լավ կլիներ հայտնվել անմարդաբնակ կղզում նկարահանումների ժամանակ:
Եվ այստեղ ես հիշեցի «Последний герой»-ի մասին։ Դեռեւս 20 տարի առաջ ես նայեցի առաջին սեզոնը եւ ուզում էի մասնակցել, դժվար փորձություններ անցնել, պայքարել առաջին տեղի համար: Ժամանակի ընթացքում հավակնությունները մեծացել են: Ես արդեն ինձ տեսնում եմ շոուի հաղորդավարի դերում։ Իսկ օվկիանոսի լողափային արձակուրդում ես վերջնականապես համոզվեցի, որ այդ շոուի հաղորդավարի դերը ստեղծվել է ինձ համար։ Եվ հիմա ինձ հետաքրքիր է, ինչպես կարձագանքե՞ք․ «Последний герой» շոուի նոր եթերաշրջանի հաղորդավար ինձ տեսնու՞մ եք, - Instagram-ում իր հետևորդներից հետաքրքրվել է Բուզովան:
Օլգայի կյանքում նոր տարում երջանիկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրա սիրեցյալ Դավիթ Մանուկյանը պաշտոնապես հաստատեց, որ ամուսնացել է հաղորդավարուհու հետ։ Այս մասին բլոգերը պատմել է «Ռոսիա» հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի 12-րդ եթերաշրջանի ընթացքում։ Մանուկյանին ամուսնացնելու մասին լուրերը շրջանառվում էին հունվարի սկզբից։ Ավելի ուշ պարզվել է, որ զույգը Մալդիվներում շքեղ հարսանիք է անցկացրել։
Բացի այդ, հեռուստահաղորդավար եւ ռեժիսոր Վալերի Կոմիսարովը բանակցություններ է սկսել TNT հեռուստաալիքի հետ «Դոմ-2» շոուի իրավունքները գնելու շուրջ, որն ինքն է ստեղծել 17 տարի առաջ: Նա մտադիր է վերսկսել երբեմնի հայտնի նախագիծը, իսկ եթերի համար տեղը, նրա խոսքով, կգտնվի առանց խնդիրների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։