Ամերիկացի դերասան Ուեսլի Սնայփսին ժամկետից շուտ ազատ են արձակել բանտից ու հիմա նա տնային կալանքի տակ է:
Ինչպես հաղորդում է Eonline-ը, 50-ամյա դերասանը բանտում է մնացել 28 ամիս՝ 36-ի փոխարեն: Նա ազատազրկման էր դատապարտվել մի քանի մլն դոլարի չափով հարկերից խուսափելու համար: Սնայփսը տնային կալանքի տակ կմնա մինչեւ այս տարվա հուլիսի 19-ը:
Ուեսլի Սնայփսը պատիժը կրել է Փենսիլվանիայի նահանգում գտնվող գաղութում: 2008 թվականին հարկերից խուսափելու համար դերասանը դատապարտվել էր ազատազրկման, բայց մնացել էր ազատության մեջ մինչեւ 2010-ի դեկտեմբերի 9-ը:
Ուեսլի Սնայփսը հայտնի այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Բլեյդը», «Օրենքի պահապանները» եւ այլն: